Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Բոլտն անկրկնելի է

Բոլտն անկրկնելի է
08.06.2012 | 06:15

Ավարտվեց թեթև աթլետիկայի Ադամանդե լիգայի հերթական փուլը: Այն այս անգամ հյուրընկալել էր Նորվեգիան: Ինչպես և սպասվում էր, գրանցվեցին մի շարք բարձր արդյունքներ, ինչը միանշանակ վկայությունն է նրա, որ օլիմպիական խաղերը սարերի ետևում չեն, և մարզիկներն ամեն ինչ անում են քառամյա մրցաշրջանի գլխավոր իրադարձությանը առավելագույնս պատրաստ հանդես գալու համար: Ներկայացնենք ընթացիկ մրցաշրջանի լավագույն արդյունքները, որոնք մարզիկները գրանցեցին Օսլոյում: Պուերտոռիկացի Խավիեր Կալսոնը 400 մետրում ցույց տվեց 47,92 վայրկյան արդյունք, 100 մետր արգելավազքում ավստրալացի Սալի Պիրսոնը կրկնեց իր 12,49-ը, քենիացի Միլա Չեմոսը սթիփլչեզում ժամացույցի սլաքները կանգնացրեց 9.07.14-ի վրա, իսկ նրա հայրենակից Ասբել Կիպրոպը մեկ մղոնում սահմանեց մրցաշրջանի նոր նշանակետ` 3.49.22:

Մրցաշրջանի լավագույն ցուցանիշը`9,76 վայրկյան, 100 մետր վազքատարածությունում մնաց անփոփոխ, սակայն դա չի նշանակում, որ Ուսեին Բոլտի 9,79-ը չի շարունակում մնալ ապշեցուցիչ արդյունք: Նրան այս անգամ էլ չկարողացավ գերազանցել Ասաֆա Պաուելը, թեպետ ցույց տվեց մրցաշրջանի իր լավագույն արդյունքը` 9,85 վայրկյան: Հետաքրքրության համար ասենք, որ Օսլոյում 10 վայրկյանի սահմանգիծը կարողացան հատել միայն այս երկու յամայկացիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ